Բաժիններ՝

Թրամփը Հելսինկիում աշխատանքային ծրագիրն սկսեց Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում աշխատանքային ծրագիրն սկսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպմամբ: Կարճ բանակցությունները տեղի կունենան Ֆինլանդիայի պետության ղեկավարի Մյանտյունիեմի նստավայրում, որը գտնվում է Հելսինկիի կենտրոնից հեռու, եւ ներառում է շփում աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: Հանդիպումը հեռարձակվում է Ֆինլանդիայի մայրաքաղաքի մամուլի կենտրոնում: Թրամփը Ֆինլանդիայի ղեկավարի նստավայր է ժամանել իր կնոջ՝ Մելանյայի հետ:

Հանդիպման ժամանակ Թրամփը եւ Նիինիստյոն մի քանի բառեր են փոխանակել: Այնուհետեւ երկու նախագահները կանանց հետ դուրս են եկել պաշգամբ եւ մի քանի րոպե կեցվածք ընդունել ֆոտո- եւ հեռուստալրարգողների համար: Դրանից հետո սկսվել է աշխատանքային նախաճաշը: Արդեն սեղանի շուրջը Թրամփը, որն ավելի վաղ մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հերթական անգամ վստահություն է հայտնել, որ դաշինքն «ուժեղ էինչպես երբեք»:

Նիինիստյոյի հետ զրույցն ավարտելուց հետո ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը կվերադառնա իր հյուրանոց եւ արդեն այնտեղից կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին լիաֆորմատ հանդիպմանը: Այն կսկսվի Երեւանի ժամանակով 14:00-ին քաղաքի կենտրոնի նախագահական պալատում եւ պետք է շարունակվի մի քանի ժամ: Դրանց հետո պլանավորվածէ երկու ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:

Պուտինի եւ Նիինիստյոյի հանդիպումը նույնպես նախատեսված է հուլիսի 16-ին. ինչպես ավելի վաղ պատմել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, այն պետք է տեղի ունենա արդեն Պուտինի եւ Թրամփի գագաթնաժողովից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս