ՆԱՏՕ-ի գեներալը մտահոգված է Թուրքիայի քայլերից
Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Վոլտերը։
Վերջինս նշել է, որ առաջիկայում այդ հարցի շուրջ տեղի են ունենալու թուրք-ամերիկյան բանակցություններ։
Նա նկատել է տվել, որ, եթե Թուրքիան դրանք ձեռք բերի, ապա դրանով Անկարան ավելի պակաս կախվածություն կունենա ամերիկյան «F-35» նոր սերնդի կործանիչներից։ Ինչպես գիտենք «F-35» կործանիչները 2 տարվա ընթացքում պետք է մատակարարվեն Թուրքիային։
Ամերիկացի գեներալը, նկատի ունենալով «S-400»-ների շուրջ թուրք-ամերիկյան լարվածությունը, ասել է. «Այդ խոսակցությունները չեն խոչընդոտում Թուրքիայի օդային ուժերի հետ մեր ունեցած սերտ հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանագրի համաձայն S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվի 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար: շ