Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը կզրուցեն Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում

Ռուսասանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը հուլիսի 16-ին տեղի կունենա Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել գագաթնաժողովի կազմակերպիչներից: Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուիսի համար կազմակերպիչները հատկացրել են Պետական դահլիճը: Այդ դահլիճում, որպես կանոն, կազմակերպվում են ճաշկերություներ արտասահմանյան ղեկավարների պետական այցերի առթիվ, ինչպես նաեւ ընդունելություն Ֆինլանդիայի Անկախության օրվա պատվին:

Եվս մեկ դահլիճ, որը կոչվում է Փոքր պետական կամ Հայելապատ, կընդունի ղեկավարների բանակցությունները պատվիրակությունների կազմով՝ առանձնազրույցից հետո: Այստեղ անցկացվում են հանդիսավոր ճաշկերույթներ, ինչպես նաեւ կառավարության փոխման արարողություն: Սկզբնապես դա եղել է կայսեր գահադահլիճը, որտեղ կազմակերպվում էին պարահանդեսներ:

Պուտինի եւ Թրամփի ծրագրի առաջին կետը՝ զրույցից առաջ համատեղ լուսանակարումը, տեղի կունենա Դեղին դահլիճում: Սովորաբար այնտեղ Ֆինլանդչիայի նախագահն ընդունում է ոչ մեծ պատվիրակություններ կամ, օրինակ, արտասահմանյան պետությունների դեսպանների:

Նախագահական պալատը գտնվում է Հելսինկիի շուկայի հրապարակի դիմաց՝ Հարավային նավահանգստում՝ քաղաքապետարանի շենքի կողքին:

Պալատի մակերեսը կազմում է շուրջ 3 հազար քառակուսի մետր: 1990 թվականին այստեղ հանդիպել են ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս