«Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումները վերահսկելու համար ՀՀ են ժամանելու միջազգային աուդիտորներ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ եւ արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում եւ նախարարության աշխատակիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հետագայում գործին կցելու համար:
Ըստ տեղեկությունների, աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել մանրամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի եւ ստուգողներից յուրաքանչյուրի գործողությունները, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: