Եվրահանձնաժողովը՝ Յունկերի՝ ՆԱՏՕ-ի միջոցառմանը «հարբած գնալու» մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մոտ իշիալգիայի նոպա է եղել։ Այդ մասին, ըստ ria.r-ի՝ հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Յունկերի՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին «հարբած» ներկայանալը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ չորեքշաբթի օրը երեկոյան ԵՀ նախագահի մոտ իշիալգիայի նոպա է եղել: Յունկերն ինքը նախկինում հրապարակավ բացատրել էր, որ հիվանդությունն ազդում է իր՝ քայլելու ունակության վրա, ինչն էլ տեղի է ունեցել չորեքշաբթի: Նա ընդունում է դեղամիջոցներ ու հիմա իրեն ավելի լավ է զգում»,- ասել է ներկայացուցիչը: