Բաժիններ՝

«Ծառայության հատուկ կարգ է սահմանվել այս հիվանդություններով զորակոչվողների համար». Գեղամ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում նախկինում զորակոչիկները չէին զորակոչվում, իսկ հիմա զորակոչվում են։

«Գիշերամիզություն, թերսնուցում՝ հիմա 43 կգ-ից ցածր քաշ ունեցողները զորակոչվում են՝ 150 սմ հասակ ունենալու պարագայում։ Գերքաշի դեպքում ինդեքսը հետևյալն է՝ զանգվածը բաժանվում է հասակի քառակուսու վրա, և ստացվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը. 176 սմ հասակ և 130 կգ քաշ ունեցողը զորակոչվում է։ Եվ կա այսպիսի մի հիվանդություն՝ հիպերբիլիռուբինեմիա, այստեղ նույնպես շեմի բարձրացում է տեղի ունեցել. Եթե նախկինում արյան մեջ սահմանային ցուցանիշը համարվում էր բիլիռուբինի պարունակությունը 25 միկրոմոլ մոլեկուլ՝ մեկ լիտր արյան մեջ, այժմ դա բարձրացվել է 40-ի»,- պարզաբանեց նա։

Հարությունյանն ասաց, որ ինքն էլ է որոշակի վերապահումներով մոտենում այս փոփոխություններին. «Ծառայության հատուկ կարգ է սահմանվել այս հիվանդություններով զորակոչվողների համար։ Լինելու է ծառայություն՝ հեշտացված օրակարգով, և իրականացվելու է 6 զորամասում։ Ծառայության ընթացքում 6 ամիսը մեկ տեղի է ունենալու փորձաքննություն, որտեղ ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշի՝ պիտանի՞ են, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս