«Հետագայում կցանկանայի մասնակցել ԱԱ-ին՝ որպես մարզիչ». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե որ հավաքականը կցանկանար գլխավորել հետագայում:
«Ես միշտ ասել եմ, որ կցանկանայի թեկուզ մեկ անգամ փորձել Մունդիալում: Բայց երբ ես եղա Ռուսաստանում, զգացի այդ բոլոր էմոցիաները, ես ավելի շատ եմ դա ուզում: Ես երբեք հանդես չեմ եկել այդպիսի կարճաժամկետ մրցաշարերում, սովորաբար դրանք տևում են 11 ամիս: Աշխատանքը Մունդիալում և Եվրոպայի առաջնությունում այն է, ինչը ես ուզում եմ փորձել: Հետագայում ես կցանկանայի մասնակցել Աշխարհի առաջնությանը՝ որպես մարզիչ:
Իհարկե, ես կուզենայի աշխատել իմ երկրի հավաքականի հետ: Երբ ես հաղթեցի Չեմպիոնների լիգան «Պորտուի» հետ, էմոցիաները տարբերվում էին նրանից, ինչ եղավ հետո «Ինտերի» հետ: Ես չգիտեմ, թե երբ կգլխավորեմ ազգային թիմը, բայց դա անպայման կլինի»,- Մոուրինիոյին է մեջբերում «RT на русском»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը