Օտարերկրյա քաղաքացին Թեհրան-Երևան չվերթով ժամանել և ներկայացել է ոստիկաններին
Ոստիկանության ՔՀԳՎ և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 14.00-ին, Թեհրան-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր ոստիկանության աշխատակիցներին է ներկայացել օտարերկրյա քաղաքացի, 1986 թ. ծնված Արբի Ա.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն: