Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը լի է «նորմալ պետություն» կառուցելու վճռականությամբ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ձգտում է կառուցելու «նորմալ պետություն»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։ «Նախագահ Կիմ (Չեն Ունը) վիթխարի ցանկություն ունի դադարեցնելու գաղափարական առճակատումը եւ Հյուսիսային Կորեան զարգացնելու նորմալ պետության»,- հուլիսի 13-ին նրա խոսքն է մեջբերում Yonhap գործակալությունը: Հարավային Կորեայի ղեկավարը նաեւ վստահություն է հայտնել, որ «միջկորեական տնտեսական համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի բոլորի համար»:
Մուն Չժե Ինը կարծում է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը վերջին հաշվով կիրականացնեն Կորեական թերակղզու միջուկազերծումը, որի շուրջը համաձայնության են եկել երկու պետությունների ղեկավարները: Նախագահը նաեւ ենթադրել է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը կհանդիպեն միջազգային հանրակցության սուր քննադատությանը, եթե չկարողանան իրականացնել միջուկազերծման շուրջն՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները: Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ունն ապրիլի 27-ին բանակցություններ են վարել Փանմունջոմում:
Դա դարձել է երկու երկրների առաջին հանդիպումը վերջին 10 տարվա ընթացքում: Դրա արդյունքներով ստորագրվել է համատեղ հռչակագիր հաշտության, բարգավաճման եւ Կորեական թերցակղզու միավորման շուրջը: Սեուլը եւ Փհենյանը հավաստել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է, ինչպես նաեւ համաձայնության են եկել բարձր մակարդակով ակտիվ երկխոսության շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: