«Պուտինի և Թրամփի հանդիպումը շատ կարևոր է, այն բոլոր կողմերի օգտին է». Մերկել
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է բոլոր կողմերի եւ ընդհանուր անվտանգության համար: Հուլիսի 12-ին Բրյուսելում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Անշուշտ, երեկ մենք քննարկեցինք այդ հանդիպումը,- ասել է նա:- Ես կարծում եմ, որ Պուտինի հետ այդ հանադիպումը շատ կարեւոր է, քանի որ այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պահպանում են երկխոսությունը, լավ է մեզ բոլորիս համար եւ ամբողջությամբ վերցված անվտանգության համար»: Մերկելը հույս է հայտնել, երկու նախագահները կքննարկեն զինաթափման հարցերը:
Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի բոլոր մասնակիցներն ընդգծել են կողմնակցությունը դաշինքին եւ պատրաստակամությունն ավանդ ներդնելու դրա ամրապնդման գործում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Թրամփը հանդիպմանը «(դաշնակիցներից) պահանջել Է այն, ինչը քննարկվում է վերջին ամիսների ընըթացքում, ծախսերի բաշխման փոփոխություն»:
«Ես հասկանալ տվեցի, որ մենք գտնվում ենք այդ ճանապարհին, եւ որ դա մեր սեփական օգտին է»,- նշել է Մերկելը: Մերկելն ընդգծել է, որ առեւտրի եւ պաշտպանության հարցերը հարկավոր է առանձնացնել միմյանցից: «Մի թեման անվտանգությունն է, այն անհրաժեշտ է տարբերել մաքսերի խնդրից»,- ասել է նա:
«Իմ կարծիքով՝ առեւտրի հարցերը եւ անվտանգության հարցերն անհրաժեշտ է առանձնացնել մեկը մյուսից»,- ընդգծել է Մերկելը: Նա կրկին նշել է, որ Եվրամիությունը պատարստ է ԱՄՆ-ի հետ քննարկելու մաքսատուրքերի խնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: