Բաժիններ՝

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին այցելել է 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար): Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր:

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:

Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

Տարեսկզբից Երևանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է «Ղարաբաղ թաքնված գանձ» 1.20-րոպեանոց տեսահոլովակը:

Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երևանում և Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին: Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում:

Հունիսի 22-ին կայացավ տուրիզմի վարչության նոր արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Instagram-ում բացվել է artsakh.travel-ի էջ, որը արդեն ունի 863 հետևորդ: Ավելացել է նաև karabakh.travel-ի facebook-յան էջի հետևորդների թիվը՝ հասնելով 10661-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս