Բաժիններ՝

«Անկախ ԱԱ-2018-ի արդյունքից՝ «Ոսկե գնդակը» կստանա կամ Մեսսին, կամ Ռոնալդուն». Էդեն Ազար

Ֆրանկ Ռիբերիի օրինակը հիշում են բոլորը: Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ մրցաշարի արդյունքներն աշխարհին «Ոսկե գնդակի» նոր մրցանակակրի չեն պարգևի:

«Մրցանակը կստանա կամ Մեսսին, կամ Ռոնալդուն: Այդպես է կարգը:
Հիշում եմ այն տարին, երբ Ֆրանկ Ռիբերին հաղթեց ընդհանրապես ամեն ինչ և, միևնույն է, չստացավ «Ոսկե գնդակը»»,- Ազարին է մեջբերում Marca-ն:

Ռոնալդուն և Մեսսին չեն խփել գոլ Աշխարհի 4 առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում, բայց վերջին 10 տարիներին «Ոսկե գնդակը» բաժին է հասել նրանցից մեկին: Ավելի վաղ Ազարը հայտարարել էր, որ Կիլիան Մբապեն արդեն հիմա արժանի է «Ոսկե գնդակի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս