«Հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետի ընտրություններ նշանակելը սաբոտաժ է». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշվում է Երևանի քաղաքպետի ընտրության օրը:

Նիստը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ավագանու նիստին ներկա էր ավագանու 46 անդամ: Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի ընտրության օրը նշանակել 2018թ. հուլիսի 16-ին:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իրենց խմբակցության անունից առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2018թ.օգոստոսի 8-ը:

Դավիթ Խաժակյանը ելույթ ունեցավ և նշեց, որ օգոստոս ամիսը ոչ միայն անբարենպաստ է ընտրությունների համար. «Ընտրությունը կընկներ սեպտեմբերին, եթե որոշվեր օգոստոսի 8-ին նշանակել ընտրության օրը, քանի որ կառավարությունը 40-օրյա ժամկետում կնշանակեր ընտրության օրը: Ամենամեծ վնասը, որ կարող ենք տալ, հետևյալն է. Ընտրությունն արտահերթ է լինելու, օգոստոս ամսվա խոչընդոտները, որոնք ստեղծվում են, եթե որոշվի անցկացվել հուլիսի 16-ին, պետության համար մեծ ծախս է լինելու: Դա սաբոտաժ է պետության դեմ»:

Կամո Արեյանը պարզաբանեց՝ օրենքն է ամրագրել՝ ոչ ուշ, քան մեկամյսա ժամկետում անցկացնել ընտրություններ: «Ելք» դաշինքը 15 րոպե ընդմիջում խնդրեց:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՀՀԿ-ի այս առաջարկով ընտրությունները կամ շատ ուշ են տեղի ունենալու, կամ էլ այնքան շուտ, որ ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ առաջանան. «Վստահեցնում եմ, որ այս մասին տեղյակ ենք պահել Կամո Արեյանին, ասել, որ ընտրության տեսանկյունից դա չափազանց բարդ է: Այդ որոշումը կայացվել է միանձնյա»:

Եթե ՀՀԿ-ն իր կազմից ընտրի քաղաքապետի թեկնածու, ապա դրանով, ըստ Խաժակյանի՝ նրանք կբարդացնեն իրենց վիճակը. «Ինչ էլ լինի, սրանով ՀՀԿ-ն վնասելու է ոչ թե «Ելք» դաշինքին կամ կառավարությանը, այլ քաղաքին ու պետությանը: Այս պահին ՀՀԿ-ի համար հետևյալ կարգախոսն է՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, սա սաբոտաժ է»:

Խաժակյանն ասաց, որ ՀՀԿ-ն միայն վնաս տալու նպատակ ունի, այլ նպատակ չկա:
Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրագրողներին ասաց, որ նախընտրելի է, որ ընտրոյւթյունները տեղի ունենան ոչ թե այսպես արագ, այլ մի քիչ ժամանակ տրամադրվի.

«Եթե նրանք չհամաձայնեն այս ավագանու կազմվ ընտրությունները նշանակել այն օրը, որը մենք ենք ցանկանում, այսինքն՝ «Ելք» դաշինքի առաջարկած օրը՝ օգոստոսի 8-ին, ապա իրենք պետք է նշանակեն այն օրը, որն իրենք են ցանկանում, բայց այս պահի դրությամբ չունեն համապատասխան քվորում: Եթե որոշեն, որ պետք է իրենց նախընտրած օրն անցկացնեն, ապա մենք ժամանակավոր այս ընթացքում նույնպես թեկնածու կներկայացնենք: Մենք որոշում կկայացնենք, և այդ որոշմանը ծանոթ կլինեք»:

Տեսանյութեր

Լրահոս