Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարեւոր որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով:
Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն:
Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում բունտ է հասունանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օթերթի այսօրվա համարում: