Լևանդովսկին հաղորդել է «Բավարիայում» մնալու ցանկության մասին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կշարունակի կարիերան մյունխենյան թիմի կազմում:
Ինչպես հաղորդում է Bild-ը, Ռոբերտ Լևանդովսկին որոշել է մնալ «Բավարիայում»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն հաղորդել է մյունխենյան թիմի ղեկավարությանն իր ցանկության մասին:
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 48 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 41 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը