Բաժիններ՝

ՊՆ-ն ԵԿՄ-ին հատկացումների մասին որոշումներ է կայացնելու միայն քրեական գործի ավարտից հետո

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԿՄ-ին տրամադրվող հատկացումների հետ կապված որոշումներ կկայացնի միայն ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Համոզված եմ, որ հարուցված քրեական գործի ավարտին կունենանք այնպիսի պատկեր, որը թույլ կտա որոշումներ կայացնել ՊՆ-ում հատկացումների հետ կապված: Սպասում ենք քրեական գործի ավարտին»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ եթե ԵԿՄ-ն կարողանա վերափոխվել և էլ ավելի մասնագիտացված աջակցել ՊՆ-ին և բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, նախազորակոչային պատրաստության կազմակերպմանը, ապա իրենք աջակցելու են այդ կառույցին: Նա  նաև նշեց, որ ԵԿՄ-ն բավականին մեծ չափաբաժին է ունեցել բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս