Վարչապետ Փաշինյանի որդին առանց վիճակահանության մասնակցելու զորակոչվեց Արցախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը զորակոչվեց Արցախի ՊԲ՝ առանց վիճակահանությանը մասնակցելու՝ իր դիմումի համաձայն:
Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում: Կենտրոնական զինկոմիսարիատում պարզ դարձավ, որ նա նշանակվել է ծառայության ՊԲ՝ իր ցանկությամբ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից որևէ մեկում:
Աշոտ Փաշինյանը զորակոչվում է հուլիսի 9-ին: