Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթներում
Հայկական ակումբները սկսում են պայքարը եվրագավաթներում:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» հուլիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» հետ:
Հուլիսի 11-ին «Բանանցը» Երևանում կհյուրընկալի Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ին: Այդ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 17:30-ին:
«Փյունիկը» մակեդոնական «Վարդար»-ի հետ կխաղա հուլիսի 12-ին: