«Բժիշկներ առանց սահմանների»-ն մասնագետներ կուղարկի Ճապոնիա
«Բժիշկներ առանց սահմանների (MSF) միջազգային կազմակերպությունը պատրաստվում է Ճապոնիա ուղարկելու դեղորայք եւ մասնագետների՝ երկրի արեւմտյան շրջաններում հեղեղումների եւ սողանքների հետեւանքների վերացման համար: Հուլիսի 9-ին այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական Twitter-ում:
«Մենք տեղեկություններ ենք հավաքում, թե ինչ դեղորայք է պահանջվում տեղերում եւ պատրաստվում ենք օգնություն ցույց տալուն: Պատրաստվում ենք երկու խմբեր ուղարկելու տուժած շրջաններ:
Վերջին տվյալներով Ճապոնիայի արեւմուտքում անձրեւների եւ սողանքների զոհ է դարձել առնվազն 105 մարդ, եւս շուրջ 80-ը համարվում է անհայտ կորած:
Հուլիսի 9-ին ճապոնացի փրկարարները Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների օգնությամբ շարունակում էին որոնողական եւ փրկարարական գործողությունները: Սաստիկ անձրեւներն առաջացել են «Պրապիրուն» թայֆունի ներգործությունից, որը հուլիսի 4-ին դադարեցրել է գոյությունը Ճապոնական ծովի վրա եւ վերածվել ցածր ճնշման տիրույթի:
Այս տարի այն դարձել է թվով յոթերորդ թայֆունը, որն առաջանում է Խաղաղ օվկիանոսում: Բուն արեւդարձային փոթորկի պատճառով Ճապոնիայում մեկ մարդ զոհվել, շուրջ 20-ը տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: