Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է անգամ, որ հարցաքննությունն ամբողջությամբ տեսաձայնագրվի. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահը պատրաստ է անգամ, որ հարցաքննությունն ամբողջությամբ տեսաձայնագրվի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանի խոսքով` իրենք պատասխանել են հարցաքննության կանչելու ծանուցմանը և նշել հետևյալը. «Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ. հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ. հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչև հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»:

Վ. Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի։

Տեսանյութեր

Լրահոս