Բաժիններ՝

Կիմ Չեն Ունի անձնական ինքնաթիռը նկատել են Վլադիվոստոկում. Yonhap

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի անձնական ինքնաթիռը հուլիսի 9-ին նկատել են Վլադիվոստոկում: Ինչպես հաղորդել է Հարավային Կորեայռի Yonhap գործակալությունը, ինքնաթիռն օդանավակայանում մնացել է շուրջ երեք ժամ, ինչից հետո մեկնել է Փհենյան։

Ինքնաթիռում ԿԺԴՀ-ի առաջնորդի ներկայության մասին տեղեկություններ չկան, հաղորդել է գործակալությունը: Վկայակոչելով աղբյուրներ՝ գործակալությունը նշում է, որ այնտեղ կարող Էին լինել հյուսիսկորեացի պետական պաշտոնյաներ, որոնք նախապատրաստում են Կիմ Չեն Ունի հնարավոր ուղեւորությունը սեպտեմբերին կայանալիք Արեւելյան տնտեսական համաժողով:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդին այցով Ռուսաստան ժամանելու հրավեր է հանձնել ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Փհենյան կատարած՝ իր այցի ժամանակ: Ավելի ուշ ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Կիմ Չեն Ունը հրավիրված է Վլադիվոստոկի Արեւելյան տնտեսական համաժողովին: Փհենյանն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս