Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հուլիսի 9-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին ընկած է եղել Շ. Ա.-ն (ծնված 1935 թ.): Փրկարարները Շ. Ա.-ին մոտեցրել են անկողնուն, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: