Բաժիններ՝

Իշխանությունները հավաստեցին 42 մարդու մահը Փուքեթի ափերի մոտ նավաբեկության ժամանակ. The Nation

Փուքեթ կղզու ափերի մոտ «Ֆենիքս» տուրիստական նավի խորտակման զոհերի թիվը հասել է 42-ի: Ինչպես հուլիսի 9-ին հաղորդել է The Nation թերթը, եւս 14-ը մինչեւ հիմա համարվում է անհայտ կորած: Թաիլանդի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Վիրասաք Քովասուրաթը նշել է, որ եւս մեկ մարմին հայտնաբերվել եւ ափ էհանվել: «Մենք հույս ունենք գտնելու մնացածներին, եթե մեզ հաջողվի շրջել նավը»,- հավելել է նա: Ավելի վաղ իշխանությունները պլանավորել են ջրասույզ եղած զբոսանավը, որը գտնվում է 40 մետր խորության վրա, բարձրացնել ամբարձիչով հանդերձված նավի եւ մի քանի ուռկանանավերի միջոցով:

Նրա խոսքով՝ որոշ մարմիններ կարող են գտնել հուլիսի 9-ին: Նա նաեւ հայտնել է, որ օրվա ընթացքում փրկարարները կստուգեն մերձակա լողափերը, իսկ ուղղաթիռները եւ ինքնաթիռները կշարունակեն որոնումները ծովում: Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ երկու տուրիստական նավեր («Ֆենիքս» եւ «Սերենատ»), որոնցում եղել է գրեթե 150 մարդ, հայտնվել են փոթորկի մեջ եւ շրջվել Փուքեթի ափերի մոտ: Համանուն նահանգի նահանգապետի տվյալներով՝ «Ֆենիքսում» եղել է 105 մարդ՝ 93 ուղեւոր եւ 12 անձնակազմի անդամ եւ գիդեր, փրկել հաջողվել է սոսկ 49 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս