Վթար Արցախում. տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Հուլիսի 9-ին ժամը 02:22-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքից Մարատուկ համայնք տանող ճանապարհի 3-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ:
Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Խ. Գալստյանը (Քաշաթաղի շրջանի Հակարի համայնքի բնակիչ, 1991 թ. ծնվ.) իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Ինչի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հարությունյանը (Քաշաթաղի շրջանի Հակարի համայնքի բնակիչ, 1999 թ. ծնվ.) և Հ. Հարությունյանը (Քաշաթաղի շրջանի Հակարի համայնքի բնակիչ, 1974 թ. ծնվ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերձորի հիվանդանոց, որտեղից՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Արցախի Աին