Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 8-ին` ժամը 14:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա այգում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին:

Այրվել է բուսածածկույթ՝ մի քանի օջախով (մոտ 2 հա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս