Բաժիններ՝

Մոսկվայում կրկին ձերբակալել են սկանդալային մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանին

Մոսկվայում գիշերը ոստիկանները կանգնեցրել են սկանդալային մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանի ավտոմեքենան, և պարզվել է, որ նա վարորդական իրավունք չունի: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ կայանատեղի, իսկ Մառա Բաղդասարյանը մեկուսացված է տրանսպորտային միջոց վարելուց։

Ինչպես հայտնի է` ավելի վաղ դատարանը վարորդական իրավունքից ցմահ զրկել էր բազմաթիվ քրեական պատմությունների հերոսուհի Մառա Բաղդասարյանին։ Սակայն նա որոշել էր կրկին նստել մեքենայի ղեկին։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում` իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։

Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեծ Range Rover-ին։ Վթարից հետո 2 մարդ մահացել էր, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։

2017 թվականի մարտին Մոսկվայի Սավելովսկի դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս