Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել
Ադրբեջանի սահմանապահներն իրանա-ադրբեջանական սահմանին առգրավել են թմրանյութերի խոշոր չափաբաժին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Առգրավվել է, ընդհանուր առմամբ, 260 կգ հերոին տեսակի թմրանյութ, որն Ադրբեջանի տարածքով Իրանից փոխադրվելու էր Ուկրաինա:
Սա վերջին երկու ամսում Ադրբեջանի տարածքով խոշոր քանակի թմրանյութերի փոխադրման 3-րդ կանխված դեպքն է:
Ադրբեջանը հանդիսանում է եվրոպական և այլ երկրներ թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղի, ինչի մասին վկայում են ոչ միայն կատարված բացահայտումները, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները: