Բաժիններ՝

««Նապոլիի» նպատակը Սկուդետոն է». Կարլո Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստվում է հաղթել Իտալիայի առաջնությունը: Մարզիչը հայտարարել է, որ իր թիմի նպատակը հանդիսանում է Սկուդետոյի հաղթանակը:

«Մեր նպատակը Սկուդետոն է,- հաղորդել է Անչելոտին իր պաշտոնական կայքում: -Ինտենսիվ նախապատրաստության 20 օրը բավարար կլինի, որպեսզի պայքարենք չեմպիոնական տիտղոսի համար»:

«Նապոլին» կսկսի նախապատրաստական մարզումները հուլիսի 10-ին և 20 օր կանցկացնի Տրենտինոյի մարզաբազայում: Այդ ընթացքում պլանավորված է 3 սփարինգ Սերիա С-ի ներկայացուցիչներ «Գոցանոյի» և «Պիզայի» հետ, ինչպես նաև Սերիա В-ի մասնակից «Կապրիի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս