Արա Վարդանյանն այսօր եկել է աշխատանքի, և հիմնադրամի գործունեությունը շարունակվում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը:

«Հիմնադրամն աշխատում է այնպես, ինչպես նախկինում էր, ոչինչ չի փոխվել հիմնադրամի աշխատանքներում: Անխափան գործում են մեր բոլոր ծրագրերը: Առաջիկայում հուլիսի 16-ին Արցախի համայնքներից մեկում ունենք համայնքային կենտրոնի բացում, նախատեսվում է կրկին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներ հանձնել: Այսինքն՝ բնականոն ընթացքով ծրագրերը շարունակվում են»,-ասաց Անուշ Մարիտիրոսյանը:

Այն հարցին, թե այս օրերին նվիրատուներից զանգեր եղե՞լ են, Անուշ Մարտիրոսյանը պատասխանեց, որ, բնականաբար, եղել են, անհանգստացել են, ցանկանում էին մանրամասն տեղեկություններ իմանալ:

«Մեր կողմից բոլորին պատշաճ կարգով տեղեկություններ են տրամադրվել: Ասեմ ավելին, այս ընթացքում նվիրատվությունները շարունակվել են»,-ասաց Անուշ Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս