Բաժիններ՝

Փոմպերոն Կիմ Չեն Ունին կնվիրի Էլթոն Ջոնի՝ «հրթիռ-մարդու» մասին երգի սկավառակը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն այցով ժամանել Է Փհենյան, որի ընթացքում պլանավորում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man («Աստղանավորդ» կամ բառացի «մարդ-հրթիռ» – ծանոթ. ՏԱՍՍ) երգի սկավառակը:

Այս մասին հաղորդել է South China Morning Post թերթը: Բացի Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի նամակից, դիվանագետը Կիմ Չեն Ունին կհանձնի երաժշտական սկավառակ՝ երգով, որի անունն ԱՄՆ-ի ղեկավարն անցյալ տարի որպես մակդիր է օգտագործել, երբ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ եղավ հրթիռային ակիվ փորձարկումների, ասված է նյութում:

Հուլիսի 6-ի օրվա երկրորդ կեսին Փոմպեոն ժամանել է Փհենյան: Նա այցով ԿԺԴՀ է ժամանում երրորդ անգա. պետքարտուղարի առաջին երկու ուղեւորությունները կայացել են Սինգապուրի՝ ԱՄՆ – ԿԺԴՀ գագանաժողովի նախաշեմին, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին:

Այցի ընթացքում պլանավորված են հանդիպումներ Կիմ Չեն Ունի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ: Ամերիկյան կողմը պատրաստվում է քննարկելու Փհենյանի միջուկային զինաթափման միջոցները, ամրապնդելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Սինգապուրի բարձր մակարդակի գագաթնաժողում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս