Բաժիններ՝

Ուզում էր պատանդ վերցնել Հայաստանի դեսպանին. Վրաստանում դատելու են կոչեր անող քաղաքացուն. armeniasputnik.am

Armeniasputnik.am. 2016 թվականին Արցախում իրավիճակի սրման ժամանակ ոմն քաղաքացի սոցցանցերում կոչ էր արել ներխուժել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն և դեսպանին պատանդ վերցնել։ Այժմ նրան դատելու են ահաբեկչության կոչի համար։

Վրաստանում քրեական պատասխանատվության կարող են ենթարկել այն քաղաքացուն, որը ապրիլյան քառօրյայի ժամանակ սոցցանցերի միջոցով կոչ էր անում ներխուժել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն և պատանդ վերցնել դեսպանին (այն ժամանակ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Վարդանյանը), հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։

«Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալների համաձայն` գործի նյութերը գաղտնագրված են։ Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ահաբեկչության կոչ անելու համար։ Փաստաթղթերում գրված է, որ 2016 թվականին Facebook սոցցանցում մեղադրյալը Վրաստանում ապրող ադրբեջանցիներին կոչ է արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ, այրել հայկական եռագույնը, ներխուժել շենք և դեսպանին պատանդ վերցնել։

Թեև կոչերին ոչ ոք չէր արձագանքել, սակայն երկու տարի անց ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումների հեղինակի դեմ քրեական հետապնդում է սկսվել։

«Հետաքննությունն այս ընթացքում սպասում էր պաշտոնական հաստատման, այդ թվում Facebook սոցցանցից, այն մասին, թե իրականում ով էր գրառման հեղինակը», — «Ինտերպրեսնյուսին» է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Քաղաքացուն պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարանը նրան ազատ է արձակել գրավի դիմաց։ Նշված գործի վերաբերյալ դատական գործընթացը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս