Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ
Հուլիսի 5-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 9 տան նկուղային հարկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: