Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել
Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել:
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Սուարեսը հարված է ստացել աջ ոտքին և դիմել բժշկի օգնությանը:
Ուրուգվայի ազգային թիմը նախապատրաստվում է Մունդիալ-2018-ի Ֆրանսիայի դեմ հուլիսի 6-ին կայանալիք քառորդ եզրափակչի խաղի: