«Հիմա Լոս Անջելեսն ունի աստված և թագավոր». Զլատան Իբրահիմովիչ
Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Լեբրոն Ջեյմսի՝ «Լեյքերս» տեղափոխվելու մասին նորությունը:
«Հիմա Լոս Անջելեսն ունի աստված և թագավոր: Զլատանը ողջունում է արքա Ջեյմսին»,- գրել է Իբրահիմովիչն իր թվիթերյան միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քլիվլենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը տեղափոխվել է Լոս մԱնջելեսը ներկայացնող բասկետբոլային ակումբ 154 միլիոն դոլարի դիմաց:
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ է 2018 թվականի սկզբից:
Սիրարփի Աղաբաբյան