«Սա դեռ վերջը չէ». Սալահը՝ իր ապագայի մասին
Եգիպտոսի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ Աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո չի պատրաստվում լքել հավաքականը:
«Ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ սա վերջն է, բայց սա դեռ վերջը չէ: Փոփոխություններ են պետք»,- գրել է Սալահն իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ Սալահը ներողություն էր խնդրել երկրպագուներից Աշխարհի առաջնությունում անհաջող խաղի համար: Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականը դուրս չեկավ խմբից՝ ճանապարհը զիջելով Ռուսաստանի և Ուրուգվայի ընտրանիներին:
Սալահն Աշխարհի առաջնությանը մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում ստացած վնասվածքով: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց խմբային փուլի առաջին հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան