Քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի Միքայել Համբարձումյանը
168.am-ի տեղեկություններով, ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանն առաջիկայում կնշանակվի Քննչական կոմիտեի ղեկավար։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում կոորդինացնում էր 2015թ. նոյեմբերին Նորքում ԱԱԾ-ի կողմից բացահայտված զինված խմբի գործի նախաքննության ընթացքը: