Բաժիններ՝

«Մենք այլ օպցիա չունեինք. Լյովը մնում է». Գերմանական ֆուտբոլային միություն

Գերմանիայում ստաբիլության կողմնակից են: Գերմանական ֆուտբոլային միության նախագահ Ռայնխարդ Գրինդելը և նրա գործընկերները քվեարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Յոահիմ Լյովի հեռանալուն դեմ:

«Մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի մարսենք այն, ինչ տեղի ունեցավ: Իհարկե, արժե, որ ես ինձ հարցնեմ, թե ինչո՞ւ դուրս չեկանք խմբից»,- ասել է Գրինդելը Transfermarkt-ին:
Հրապարակումը հեղինակավոր կայքում սկսվում է «Այլ օպցիա չկա» բառերով՝ ակնարկելով այն, որ Լյովը շարունակում է աշխատանքը:

ԱԱ-2018-ում Գերմանիան առաջին անգամ դուրս չեկավ խմբից: Լյովն աշխատում է հավաքականի հետ 2006 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս