Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 1-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 35-րդ փողոցում այրվում են վագոն-տնակ և բուսածածակույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:49-ին: Ամբողջությամբ այրվել են երկու վագոն-տնակ (10 քմ և 4 քմ), բուսածածկույթ (1500 քմ): Ջերմահարվել են մոտակայքում կայանած «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, թափարգելը և լուսարձակը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս