Բաժիններ՝

Ճապոնիայում անզավակներին եսամոլներ են համարել և հորդորել են երեխա ունենալ

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկայը դատապարտել է անզավակ քաղաքացիներին եսամոլության համար եւ կանանց կոչ է արել ավելի շատ երեխաներ ունենալ ի բարօրություն երկրի: Այս մասին հայտնել է The Asahi Shimbun-ը:

Նակայը նաեւ հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքացիներն ավելի շատ էին երեխաներ ունենում: «Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո չկային մարդիկ, որ երեխա չունենային, որովհետեւ դա ձեռնտու չէ,- ասել է նա:- Այժմ կան մարդիկ, որոնք կարծում են, թե ավելի երջանիկ կլինեն, եթե սերունդ չունենան»: Քաղաքական գործչի խոսքով՝ «ամբողջ հասարակությանը երջանկացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ երեխաներ ունենալ, դա երկիրը կդարձնի բարգավաճող»:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն մեկնաբանել է գործընկերոջ խոսքն՝ ասելով, որ, «երեխա ունենալ կամ չունենալը» յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, դա այն թեման չէ, որի վերաբերյալ մենք պետք է հայտնենք մեր կարծիքը: Ես կստեղծեմ այնպիսի հասարակություն, որտեղ ամեն ոք, ով կցանկանա երեխա ունենալ, կարողանա դա անել»: Ավելի շատ երեխաներ ունենալու կոչը Ճապոնիայում հնչել է բնակչության ծերացման հիմնախնդրի պատճառով: 2013 թվականին երկրի՝ 65-ից բարձր տարիքի բնակիչների թիվը կազմել է 25,1 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս