Օրբելու փողոցում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան

Հունիսի 23-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդը՝ Ա. Կ.), «Toyota Camry» (վարորդը՝ Է. Ա.) և «Opel Astra» (վարորդը՝ Ա. Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս