Բաժիններ՝

Մեկ ամիս առաջ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը դեռևս կնիքի հարց չի լուծել

Մայիսի 22-ին վարչապետի որոշմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը դեռևս չի լուծել կնիքի հարցը և չի կարող զբաղվել քաղաքացիների դիմումներով։ Այսօր կառավարության նիստից հետո ի պատասխան 168.am-ի հարցի՝ ծառայությունն արդեն ունի՞ կնիք, կանոնադրություն, Սանասարյանը պատասխանեց. «Հիմա որ մի րոպե շուտ թողնեք, մի րոպե շուտ կմոտենամ, կնիքի հարցը լուծեմ»։

Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այդ պարզ հարցը չի լուծվում, Սանասարյանը պատճառաբանեց առկա ընթացակարգերը. «Պետք ա պետռեգիստր գնալ, գրանցվի էդ ամեն ինչը»։

Մեր դիտարկմանը, որ առանց դրա չի կարող գործունեություն ծավալել, Պետական վերահսկողական ծառայության պետը հաստատական պատասխան տվեց. «Այո, դրա համար հիմա արագ ուզում եմ այդ հարցերն անեմ»։

Նա դիմեց քաղաքացիներին, որոնք աննախադեպ քանակով դիմում են ծառայությանը. «Սիրելի՛ քաղաքացիներ, էս պահին թողեք աշխատենք, մոտեցնենք ստարտի այդ պահը, որպեսզի զբաղվենք ձեր հարցերով։ Չեմ կարող այս օրերին ընդունելություն անել»։

 Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս