Ոստիկանությունը շարունակում է «Սեքյուրիթի դրիմում» չարաշահումների ուսումնասիրությունը
Ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում չարաշահումներ է հայտնաբերել և գործողություններ է իրականացնում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, այդ չարաշահումների մասին առավել մանրամասն տեղեկություն կհրապարակի ոստիկանության լրատվական ծառայությունը։
Անդրադառնալով ԱԱԾ-ի հետ ոստիկանության մրցակցելու մասին լուրերին՝ Վ. Օսիպյանը հայտարարեց, թե չկա նման բան։
«Ոստիկանության գործառույթները շատ-շատ են՝ սկսած մանրից՝ վերջացրած ծանր հանցագործություններով, կանխարգելման աշխատանքներ, բացահայտումներ և այլն»,- ասաց ոստիկանապետը։
Մանրամասները՝ տեսանյութում