«Զիբիլիքսի» գործը վերաբացվել է. կարճման հիմքերը վերացվել են
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «զիբիլիքսի» գործը վերաբացվել է, դրա կարճման հիմքերը վերացվել են:
«Շատ նորմալ իրավական պրոցես է»,- ասաց Ա.Դավթյանը:
Նա նշեց, որ գործի բացահայտման առումով ակնկալիք ունի հասարակական աջակցության առումով: