Արթուր Դավթյանը խոստանում է պարբերաբար հրապարակել Մարտի 1-ի գործով իրենց այն տեղեկությունները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է պարբերաբար հրապարակել Մարտի 1-ի գործով իրենց այն տեղեկությունները, որոնք չեն խանգարի նախաքննությանը:
«Երբ ունենանք ռեալ արդյունքներ և դրանք հրապարակաման լինեն, պարտադիր կհրապարակենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Դավթյանը:
Հարցերին` աղմկահարույց ձերբակալություններ կլինե՞ն և Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կհրավիրե՞ն հարցաքննության, Ա.Դավթյանը պատասխանեց, որ ում նկատմամբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն հիմնավոր հարկադրանքի միջոցներ: