«Ծառուկյանը որպես ուժեղ մարդ այսօր ներկա չի լինի». Նաիրա Զոհրաբյան

«Ես վստահ եմ, որ բացահայտումներ լինելու են և մենք պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Մանվել Գրիգորյանին անվանելով «մարադյոր»:

168.am-ի դիտարկմանը, որ նրա հարազատների կողմից կարծես փորձ է արվում ներկայացնել, որ դա եղել է ոչ թե անձամբ Գրիգորյանի պահեստը, այլ՝ ԵԿՄ-ի,  Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ԵԿՄ պահեստում ի՞նչ էին անում վագրերն ու արջերը: Պետք չի այստեղ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել: Որևէ արդարացում չկա»:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը պետք է մասնակցեր արտահերթ նիստին, որովհետև տեղյակ չէր, որ քննարկվելու է Գրիգորյանի հարցը. «Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակին, իսկ պարոն Ծառուկյանի ներկայությունն այստեղ կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից, Ծառուկյանը որպես ուժեղ մարդ այսօր ներկա չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս