Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի՞ է

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա նիստում՝ հունիսի 20-ին, նախատեսում է որոշում ընդունել, որը «երաշխավորում» է էլեկտրաէներգիայի թանկացումը: Խոսքը ԱԷԿ-ի համար ռուսական վարկի վերադարձի ապահովման մասին է:

Որոշման նախագծում նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թ. փետրվարի 5-ին կնքված համաձայնագիրը, ՀՀ ֆինանսների նախարարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև 2015 թ. հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագիրն առ այն, որ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով, որը կհանդիսանա ՀՀ կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացվող ներդրում, ՀԾԿՀ-ն սահմանում է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների` ՌԴ կառավարության կողմից 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով տրամադրված վարկի վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս