Բաժիններ՝

«Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:

Մինչ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը աշխարհի գավաթը խաղադաշտ բերեց աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը:

Արարողությունը բացեցին Ռոբին Ուիլյամսը և օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինան, որոնց երգի ընթացքում մարզադաշտ բերվեցին մասնակից պետությունների ազգային դրոշները:

Ներկաներին ողջունեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս շնորհավորես մասնակիցներին և շեշտեց, որ Ռուսաստանն ուրախ է հյուրընկալել աշխարհի առաջնությունը: «Որտեղ էլ ապրենք, ինչ սովորություններ էլ ունենանք, մենք միավորվում ենք ֆուտբոլով»,-շեշտեց Պուտինը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: «Ֆուտբոլը Մոսկվայից, Ռուսաստանից կգրավի աշխարհը: Շնորհակալություն, Ռուսաստան»,-ասաց նա:

Մունդիալի անդրանիկ խաղում կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի թիմերը:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս