«Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասածը չարաշահվում է և օգտագործվում է որպես կաշառքը թաքցնելու ձև». Ռուստամյան

«Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասածը մենք արդեն տեսել ենք, որ դա չարաշահվում է և օգտագործվում է որպես կաշառքը թաքցնելու ձև: Եվ դրա դեմ պետք է պայքարել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով հունիսի 19-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված «Բարեգործության մասին» օրենքի մասին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կոշտ ելույթներ ունեցան այս օրենքի դեմ` այն որակելով Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված քայլ:

Ըստ Արմեն Ռուստամյանի` բարեգործությունն այն է, որ անում ես` ոչինչ չակնկալելով. «Խնդիր կա և դաշտը պետք է կարգավորվի»:

Տեսանյութեր

Լրահոս