Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. մամուլի քարտուղար
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:
«Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նախարարը:
Հունիսի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: