«Գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել առնվազն 20 դրամով». Վարդան Բոստանջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել առնվազն 20 դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Բոստանջյանը:
«Սակագնային քաղաքականության առումով մենք ունենք ռեզերվներ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` մենք ունենք ֆինանսական մեծ ռեսուրսների կարիք, և եթե նոր կառավարությունն ունենա որոշակի դժվարություններ սակագինը փոքրացնելու, դա գնահատել է պետք:
Վ.Բոստանջյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է ռուսական կողմի հետ բանակցի գազի գնի իջեցման շուրջ: